• Հաստատված ուղեցույցներ
  • ՀՀ Նախագահի մրցանակ
    ՀՀ Նախագահի մրցանակ

    ՀՀ Նախագահի հրամանագրով բժշկագիտության բնագավառում 2015 թվականի մրցանակ է շնորհվել ՆԲՀԱ անդամներ Հրանտ Կալենտերյանին, Իգոր Նալչաջյանին, Շահանե Գևորգյանին և Մարինե Հովակիմյանին` «Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար:

  • Շուրջօրյա կապ
    Շուրջօրյա կապ

    Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան Մուրացան հիվանդանոցային համալիրում սահմանել է 24/7 թեժ գիծ՝ ՀՀ բոլոր հիվանդանոցներին նեոնատալ խորհրդատվություն տրամադրելու համար:

     

    095 95 95 77 | 041 95 95 66 | Skype: Muratsan NICU | Hangout: Hrant Kalenteryan

  • Վերապատրաստումներ
    Վերապատրաստումներ

    ՀՀ բոլոր մարզերում Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կազմակերպած Նորածինների խնամք եւ բուժօգնություն թեմայով դասընթացներին վերապատրաստվել է նեոնատալ ոլորտի շուրջ 700 բուժաշխատող: ՀՀ առողջապահության նախարարությունը մասնակիցներին շնորհել է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:

  • Համագործակցություն
    Համագործակցություն

    Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան համագործակցում է նեոնատալ ծառայություններ տրամադրող 63 բուժհաստատության հետ հանրապետության բոլոր մարզերից:

  • Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի անդամները
    Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի անդամները

    ՆԲՀԱ անդամները, ում ուժերով հաջողությամբ իրականացվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավում» երկամյա ծրագիրը

Եթե հավատարիմ եք Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի տեսլականին և առաքելությանը, լրացրեք հարցաթերթը՝ ՆԲՀԱ անդամ դառնալու համար: