Ընթացիկ ծրագրեր

Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիր

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 2015թ.-ից իրականացնում է Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրը: Ծրագրի մի քանի բաղադրիչ իրականացվում է Հայկական ակնաբուժության նախագծի հետ գործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում՝ ներառելով նեոնատալ խնամքի ծառայություն մատուցող բոլոր հիվանդանոցները: Մինչ օրս ծրագրի հիմնական ձեռքբերումներն են՝

 

  • ոլորտի համապարփակ գնահատում` ընդգրկելով ՀՀ ողջ տարածքում նեոնատալ ծառայություններ տրամադրող 32 բուժհաստատություն
  • ՀՀ 60 բուժհաստատության շուրջ 700 մասնագետի վերապատրաստում եւ պարբերական աշխատանքային այցեր
  • առաջին, երկրորդ եւ երրորդ մակարդակների նեոնատալ ծառայություն մատուցող բուժհաստատությունների մասնագետների համար նեոնատալ կլինիկական 51 ուղեցույցի մշակում
  • Մուրացան բժշկական համալիրի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մասնագետների 24/7 մասնագիտական խորհրդատվություն ՀՀ բոլոր մարզերի նեոնատոլոգների համար` նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ
  • նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ընտանիքամետ նեոնատալ մոդելի հզորացում հոգեբանների, բուժքույրերի եւ բժիշկների անմիջական մասնակցությամբ
  • նեոնատալ ծառայությունների չափորոշիչների մշակում
  • նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում եւ մարզերի նորածնային ծառայություններում ընտանիքամետ նեոնատալ մոդելի հզորացում հոգեբանների, բուժքույրերի եւ բժիշկների անմիջական մասնակցությամբ
  • հոգեբանական ծառայության տրամադրում նորածինների ընտանիքներին: