Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի արժեքներն ու սկզբունքներն են՝

Գերազանցություն՝ որակյալ նեոնատալ խնամքի, փորձի եւ կրթության ձեռքբերում:

Կարեկցանք՝ անկախ հիվանդությունից՝ բոլոր նորածինների բարձրակարգ խնամք առավել խթանող եւ զարգացմանը համապատասխան միջավայրում:

Արձագանք՝ առողջությանն ու կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակներին արձագանք, որտեղ ներգրավվածությունը տեղին է եւ անհրաժեշտ:

Ընտանիքակենտրոն նեոնատալ խնամք՝ ծնողների դերի կարեւորության ընդգծում իրենց երեխաների հետ կապված բժշկական որոշումների կայացման ժամանակ:

ՆԲՀԱ ռազմավարական նպատակներն են՝

Բարելավել շարունակական մասնագիտական կրթությունը` նպաստել նեոնատոլոգների և բուժքույրերի որակավորման բարձրացմանը տարբեր ինովացիոն միջոցներով, ապահովել բոլոր նեոնատոլոգների և բուժքույրերի շարունակական կրթությունը` հիմնված միջազգային ստանդարտների վրա, ստեղծել սիմուլիացիոն կենտրոն և ներգրավել երիտասարդ կադրերի:

 

Նպաստել նեոնատալ գիտության զարգացմանը՝ աջակցել գիտական նորարարությունների և տեղեկատվության հասանելիությանը, ապահովել փորձի փոխանակման ծրագրեր` ներքին և արտաքին ցանցերի միջոցով:

 

Նպաստել ծառայությունների մոտեցմանը միջազգային ստադարտներին՝ ներդնել ՀՀ նորածնային բուժման ալգորիթմեր համաձայն միջազգային ստանդարտների, վերամշակել և հարմարեցնել միջազգային չափորոշիչները և փորձըմեր տարածաշրջանի համար, ներդնել ազգային ստանդարտներ ամբողջ հանրապետությունում և վերահսկել դրանց իրականացումը:

 

Նպաստել ենթակառուցվածքների հագեցվածությանը՝ աջակցել ծննդօգնության և նորածինների բուժում իրականացնող բուժհիմնարկներին համապատասխան իրենց մակարդակի սարքավորումների և բուժ պարագաների ձեռքբերմանը ու շահագործմանը, ապահովել բուժանձնակազմի գիտելիքների տրամադրումը ու համապատասխան սարքավորումներից օգտվելու հմտությունների զարգացումը, օգնել բուժանձնակազմի ներգրավման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու գործում (շենքային պայմաններ և այլն):