Գրեհեմ Քվինի հուշամրցույթ կրթաթոշակային ծրագրը տրամադրում է հայաստանցիներին Անգլիայում՝ նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, կրթվելու հնարավորություն

15.08.2019

2019 թվականի մարտ ամսին Գրեհեմ Քվինի հուշամրցույթ կենսաթոշակային ծրագիրը  հայաստանցի երկու  նեոնատոլոգներին և նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մեկ բուժքրոջը տրամադրել էր Անգլիայում    երկշաբաթվա նեոնատալ կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հնարավորություն:

 

Բոլոր մասնակիցները անցկացրել էին առաջին շաբաթը՝ 2019 թվականի մարտի 4-ից 8-ը, Անգլիայի Մանչեսթեր քաղաքի Սուրբ Մարիամ հիվանդանոցի   նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ՆԻԹԲ)՝ դիպլոմավորված բուժքույր  ՆԻԹԲ բուժքույրերի հրահանգիչ Ջուլի Ֆլանագանի ղեկավարության ներքո:  Երկրորդ շաբաթվա ընթացքում ( մարտի 11-ից 15-ը) նրանք ծանոթացել էին Անգլիայի ՆԻԹԲ Հոմերթոնի համալսարանական հիվանդանոցի  նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմումքի աշխատանքներին՝ նեոնատոլոգ, բժշկագիտության դոկտոր Շադ Հուսեյնի դասավանդման ներքո:   

 

Կրթաթոշակները տրամադրել էր Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցից բժշկագիտության դոկտոր Գրեհեմ Քվինը:  Դոկտոր Քվինը կարևոր դերակատարում է ունեցել Անհասների  ռետինոպատիայի միջազգային հանձնաժողովի կողմից մշակած հիվանդության նախնական դասակարգման և բուժման ուղեցույցների գործում (1984-87 թթ., վերանայված 2005 թվականին):  Նա հանդիսացել է Անհասների ռետինոպատիայի վաղօրոք հայտնաբերման և բուժման ուսումնասիրության (ET-ROP) առանցքային անդամ:  Ուսումնասիրության արդյունքում ստացված անհասների ռետինոպատիայի բուժման ուղեցույցները ներկայումս կիրառվում են ամբողջ աշխարհում:  Բացի այդ, նա վարել  և մասնակցել է աշխարհով մեկ անցկացված սեմինարներին:   

 

Կրթաթոշակ ստացել էին հետևյալ երեք հոգին.

 

1)      Սերինե Մելիքսեթյանը՝ բժշկագիտության դոկտոր, նեոնատոլոգ, Վերատադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ՆԻԹԲ ղեկավար, Երևան, Հայաստան

 

2)      Աիդա Ղարիբյանը՝ բժշկագիտության դոկտոր, նեոնատոլոգ, << Սուրբ Գրիգոր Լուսավորիչ >> բժշկական կենտրոնի ՆԻԹԲ ղեկավար, Երևան, Հայաստան

 

3)      Գայանե Անանյանը՝ դիպլոմավորված բուժքույր, ՆԻԹԲ ավագ բուժքույր, Երևանի պետական բժշկական համալսարան, << Մուրացան >> բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան:

 

Նախկինում հայստանցի նեոնատոլոգները շատ քիչ էին առնչվել ՆԻԹԲ առաջատար խնամքի հետ, և այս կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է ընձեռել նրանց՝ ծանոթանալու նոր մեթոդների և գաղափարների հետ և բերելու դրանք Հայաստանի մայրաքաղաքի ՆԻԹԲ-ներին: Մասնակիցները նշել են, որ  իրենց փորձառությամբ ձեռք են բերել նոր տեղեկություններ հետևյալի մասին՝ 

 

  • Պերեֆերիկ ներդրվող կենտրոնական կաթետերի տեղադրում (երկար գիծ)
  • Պորտի երակային կաթետերի տեղադրում
  • Պլևրալ (թոքաթաղանթի) ջրահեռացման կարգավորում
  • Ուղեղի և սրտի ուլտրաձայնային հետազոտություն
  • Նորածինների շարժողականության զարգացման գնահատման Ալբերտա սանդղակ
  • Բաժանմունքի և խնամքի ուղեցույցներ
  • Անհասների ռետինոպատիայի սքրինինգ
  • Վարակի վերահսկում բաժանմունքում
  • Կրծքի կաթի սառեցում և պահպանում:

 

 

 

Մասնակիցների մեկնաբանությունները իրենց փորձառության և հետագա անելիքների մասին. 

 

 

  • Սերինե Մելիքսեթյան՝ բժշկագիտության դոկտոր. <<Այն ամենը ինչ ես տեսել և լսել եմ շատ օգտակար էր, հատկապես՝ Բուժքույրերի պրակտիկայի զարգացման ծրագիրը  Անգլիայում, անհաս նորածինների նյարդային համակարգի զարգացման հետագա զննումները (նորածինների շարժողականության զարգացման գնահատման  Ալբերտա սանդղակ) և ծայրահեղ անհաս նորածինների նկատմամբ խնամքի մոտեցումները:>>
  • Աիդա Ղարիբյան՝ բժշկագիտության դոկտոր. << Ես արդեն պատրաստել եմ պրեզենտացիա Մանչեսթերում և Լոնդոնում նեոնատալ խնամքի վերաբերյալ՝ Հայաստանի մեր մանկաբարձների և նեոնատոլոգների համար:  Մեզ տրամադրած տեղեկատվության մանրակրկիթ զննումից հետո ես մտադիր եմ կիսվել այս երկու շաբաթվա ընթացքում ձեռք բերված  օգտակար տեղեկատվությամբ և պրակտիկ հմտություններով: >>
  • Գայանե Անանյան՝ դիպլոմավորված բուժքույր, << Ես այնքան բան եմ սովորել՝ դիտարկելով ՆԻԹԲ երկար գծի միջամտությունը (պերեֆերիկ ներդրվող կենտրոնական կաթետերի տեղադրում), տեղական ուղեցույցները, վարակի վերահսկումն բաժանմունքում և ծայրահեղ անհաս նորածինների խնամքի նկատմամբ մոտեցումները:>>

 

 

Յուքանչյուր մասնակից նաև արտահայտեց իր խորին երախտագիտությունը բժշկագիտության դոկտոր Գրեհեմ Քվինին նեոնատոլոգիայի այս կարևոր կրթաթոշակային ծրագրի համար, որը գալիք տարիներում կունենա զգալի ազդեցություն Հայաստանում ՆԻԹԲ խնամքի վրա:

Գրեհեմ Քվինի հուշամրցույթ կրթաթոշակային ծրագրը տրամադրում է հայաստանցիներին Անգլիայում՝ նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, կրթվելու հնարավորություն