Փոքր դրամաշնորհների մրցույթ

03.11.2018

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում հայտարարվում է փոքր դրանաշնորհների մրցույթ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում շարունակական խնամքի ապահովմանը բարձրորակ ծննդօգնության և պերինատալ խնամքի ծառայություններ մատուցելիս:

 

Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացվող այս դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել Շարունակական խնամքի կոնցորսիումում ընդգրկված կազմակերպությունները՝ ընդգրկելով նաև անհատների, ովքեր չեն ներկայացնում որևէ հասարակական կազմակերպություն:

 

Դիմորդները պետք է ներկայացնեն ծրագրի նպատակները, շահառուներին, իրականացման բաղադրիչները եւ փուլերը, ինչպես նաեւ բյուջեն:

Փոքր դրամաշնորհների մրցույթ