Ընտանիքակենտրոն նեոնատալ խնամքի վերապատրաստում

28.05.2018

Մայիսի 26-27-ը երրորդ մակարդակի բժշկական մի շարք հաստատությունների 20 բուժքույր մասնակցեց Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կազմակերպած վերապատրաստմանը՝ ընտանիքակենտրոն նեոնատալ խնամքի հմտություններ թեմայով: Նրանք ներկայացնում էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սլավմեդ, Շենգավիթ, Բեգլարյան բժշկական կենտրոնները, Մուրացան հիվանդանոցային համալիրը, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը եւ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը: Մասնակիցներն իրենց ձեռք բերած փորձն ու գիտելիքը կփոխանցեն մարզային նեոնատալ բուժքույրերին՝ առաջիկայում կազմակերպվող դասընթացների ժամանակ:

Ընտանիքակենտրոն նեոնատալ խնամքի վերապատրաստում