Դասընթաց գինեկոլոգների եւ նեոնատոլոգների համար

15.12.2018

Ս.թ. դեկտեմբերի 7-8-ին եւ 14-15-ին Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան կազմակերպել էր երկօրյա դասընթաց մանկաբարձ-գինեկոլոգների, գինեկոլոգների և նեոնատոլոգների համար ՝ «Շարունակական խնամքի ապահովումը բարձրորակ ծննդօգնության և պերինատալ խնամքի ծառայություններ մատուցելիս» թեմայով: Դասընթացին մասնակցում էին մասնագետներ էրեբունի բ/կ-ից, Աստղիկ բ/կ-ից, էրեբունի պոլիկլինիկայից, Աստղիկ պոլիկլինիկայից, ինչպես նաեւ Վեդու ծննդատնից եւ Արմավիրի բ/կ-ից:

 

Դասընթացի առաջին օրը մասնակիցներին ներկայացվեցին «շարունակական խնամք» հասկացության սահմանումը և դրա կազմակերպումը կանանց և նորածինների համար տարբեր մակարդակների պերինատալ ծառայություններ մատուցող բուժհաստատություններում, առողջ հղիության ապահովումը մոր և պտղի համար; հղիության ռիսկերի խմբերը, դասակարգումը, բնութագրումը, ռիսկի աստիճանի որոշումը եւ նեոնատոլոգների և մանկաբարձ-գինեկոլոգների համագործակցությունը որպես շարունական խնամքի ապահովման բաղադրիչ; արդյունավետ խնամքի և բուժօգնության տրամադրման կազմակերպումը պտղի զարգացման խանգարումներ և/կամ արատներ ունեցող ծննդկանների համար։

 

Իսկ երկրորդ օրը ներկայացված թեմաներն էին արդյունավետ պերինատալ խնամքի և անվտանգ մայրության ապահովման մոտեցումները; ծննդօգնության և նորածնային ծառայությունների որակի բարձրացման բաղադրիչները, պտղի դիսթրես համախտանիշի կանխարգելումը և հղիության վարումը եւ կանանց իրավունքները ծննդաբերության ժամանակ; ԱՀԿ չափորոշիչների կիրառման հնարավորությունները Հայաստանի բուժհաստատություններում։

 

Մասնակիցների համար եզակի այս դասընթացը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում: Դասընթացների շարքը շարունակական է. հանրապետության այլ բուժհիմնարկների մասնագետների համար նմանատիպ հանդիպումներ կկազմակերպվեն 2019թ. հունվարի 18-19-ին, 25-26-ին եւ փետրվարի 1-2-ին:

Դասընթաց գինեկոլոգների եւ նեոնատոլոգների համար