ՆԲՀԱ-ն՝ «Լույսի մոլորակ» էքսպո-կոնֆերանսին

23.03.2019

Մարտի 23-ին Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան մասնակցեց «Լույսի մոլորակ» մոր եւ մանկան էքսպո-կոնֆերանսին՝ մայրերի եւ երեխաների առողջությամբ եւ խնամքով հետաքրքրվողներին ներկայացնելու օգտակար տեղեկատվություն եւ այն աշխատանքը, որ ասոցիացիան կատարում է երկար տարիներ ի վեր՝ նպաստելու առողջ սերնդի զարգացմանը:

 

Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից պատրաստված հանրամատչելի տեղեկատվական նյութերին, որոնք վերաբերում են առողջ նորածինների խնամքին՝ ծննդատնից անմիջապես դուրսգրվելու հետո, ինչպես նաեւ նեորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում առողջացող փոքրիկների խնամքին: Ներկայացվեցին նաեւ մասնագիտական ուղեցույցներ՝ հաստատված ՀՀ ԱՆ կողմից, որոնք մեծապես օգնում են նեոնատոլոգներին եւ նեոնատալ բուժքույրերին՝ իրենց ամենօրյա աշխատանքում:

 

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի անդամներ Մարի Դարակչյանը («Գրիգոր Նարեկացի» ԲԿ նեոնատոլոգիական ծառայության ղեկավար) եւ Հովհաննես Ղազարյանը («Սլավմեդ» ԲԿ նեոնատոլոգիական ծառայության ղեկավար) հանդես եկան զեկույցներով եւ պատասխանեցին հետաքրքրասերների հարցերին:

 

 

Հատված Մարի Դարակչյանի ելույթից

 

ՆԲՀԱ-ն՝ «Լույսի մոլորակ» էքսպո-կոնֆերանսին