Հայտարարվեցին փոքր դրամաշնորհների մրցույթի արդյունքները

15.01.2019

Ամփոփվել են «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհների մրցույթի արդյունքները: Ըստ այդմ կիրականացվի շարունակական խնամքի բարելավմանն ուղղված հինգ ծրագիր՝

 

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա - «Պտղի զարգացման բարդությունների ախտորոշման եւ կառավարման բարելավում» եւ «Հայկական ակնաբուժոթւյան նախագծի «Սիմուլացիոն կենտրոն»-ում նորածինների վերակենդանացման թիմային աշխատանքի հմտությունների կատարելագործման փորձնական ծրագիր»

 

Ընտանեկան բժիշկների միավորում - «Ապագա մայրերի համար «Մայրիկների ակումբ» կրթական ծրագիր» եւ «Կանխարգելիչ խնամքի բարելավում առաջնային բուժծառայությունների օղակում»

 

Մանկաբույժների հայկական ասոցիացիա - «Երեւանի մանկաբարձության/գինեկոլոգիայի, նորածնային եւ մանկաբուժական ծառայություններում ինտեգրված պերինատալ պալիատիվ խնամքի հիմունքների ներդրում»

 

Վերոնշյալ բոլոր ծրագրերի իրականացման ժամանակ ներգրավվելու են մասնագետներ մասնագիտական բժշկական այլ ասոցիացիաներից: Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրով՝ Հայկական ակնաբուժության նախագծի «Շարունակական խնամք» բաղադրիչի շրջանակներում, որի նպատակն է աջակցել պիլոտային ծրագրերի՝ փորձարկելու «Շարունակական խնամք» բաղադրիչի մոտեցումները և դրանց իրատեսությունը:

Հայտարարվեցին փոքր դրամաշնորհների մրցույթի արդյունքները