Շարունակական խնամքի բարելավման միջոցառումների դրամաշնորհներ Ընտանեկան բժիշկների միավորման համար

15.04.2019

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորվմամբ, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում ստեղծված Վերարտադրողական, մայրական, նորածնային եւ մանկական խնամքի շարունակակության կոնսորցիումի անդամներն շարունակում են իրենց աշխատանքները փոքր դրամաշնորհների ծրագրով:

 

Ընտանեկան բժիշկների միավորման կողմից իրականացվող երկու ծրագրերն էլ ուղղված են ապագա մայրերին: Դրանցից մեկը «Մայրիկների ակումբ» կրթական ծրագրն» է, որի ընթացքում ապագա մայրերն օգտակար տեղեկություններ են ստանում հղիության, երեխաների ծննդի եւ նորածնի խնամքի մասին, իսկ մյուսը Կանխարգելիչ խնամքի բարելավում առաջնային բուժծառայությունների օղակում» վերապատրաստումների շարքն է բուժանձնակազմի համար, որի ընթացքում մասնագետները կանանց հղիությանը նախապատրաստելու կարեւոր քայլերին են ծանոթանում:

 

 

 

Վերոնշյալ միջոցառումների նպատակն է աջակցել պիլոտային ծրագրերի՝ փորձարկելու «Շարունակական խնամք» բաղադրիչի մոտեցումները և դրանց իրատեսությունը:

Շարունակական խնամքի բարելավման միջոցառումների դրամաշնորհներ Ընտանեկան բժիշկների միավորման համար