Շարունակական խնամքի բարելավման միջոցառումների դրամաշնորհ Մանկաբույժների հայկական ասոցիացիայի համար

15.04.2019

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորվմամբ, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում ստեղծված Վերարտադրողական, մայրական, նորածնային եւ մանկական խնամքի շարունակակության կոնսորցիումի անդամներն շարունակում են իրենց աշխատանքները փոքր դրամաշնորհների ծրագրով:

 

Մանկաբույժների հայկական ասոցիացիան իրականացնում է «Երեւանի մանկաբարձության/գինեկոլոգիայի, նորածնային եւ մանկաբուժական ծառայություններում ինտեգրված պերինատալ պալիատիվ խնամքի հիմունքների ներդրում» ծրագիրը, որի նպատակն է բուժաշխատողների շրջանում զարգացնել պերինատալ պալիատիվ օգնության վերաբերյալ գիտելիքները, հմտությունները եւ համապատասխան մոտեցումները, բարելավել պտղի եւ նորածնի կյանքին սպառնացող կամ կյանքի տեւողությունը սահմանափակող վիճակի ախտորոշման պարագայում հղիներին, ծննդկաններին, նորածիններին եւ ընտանքիներին տրամադրվող առողջապահական եւ հոգեբանական ծառայությունների որակը:

 

Վերոնշյալ դրամաշնորհների նպատակն է աջակցել պիլոտային ծրագրերի՝ փորձարկելու «Շարունակական խնամք» բաղադրիչի մոտեցումները և դրանց իրատեսությունը:

Շարունակական խնամքի բարելավման միջոցառումների դրամաշնորհ Մանկաբույժների հայկական ասոցիացիայի համար