Շարունակական խնամքի բարելավման միջոցառումների դրամաշնորհներ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի համար

15.04.2019

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորվմամբ, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում ստեղծված Վերարտադրողական, մայրական, նորածնային եւ մանկական խնամքի շարունակակության կոնսորցիումի անդամներն շարունակում են իրենց աշխատանքները փոքր դրամաշնորհների ծրագրով:

 

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ծրագրերից մեկը Հայկական ակնաբուժության նախագծի «Սիմուլացիոն կենտրոն»-ում նորածինների վերակենդանացման թիմային աշխատանքի հմտությունների կատարելագործման փորձնական ծրագիրն է, որի շրջանակներում հանրապետության տարբեր մարզերից հրավիրված նեոնատոլոգները, մանկաբարձ-գինեկոլոգները, նեոնատալ բուժքույրերը եւ մանկաբարձուհիները հնարավորություն են ունենում խորացնելու իրենց տեսական գիտելիքները եւ կիրառական հմտությունները նորածնի առաջնային թիմային վերակենդանացման բնագավառում, իսկ սիմուլյացիոն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կիրառել եւ ամրապնդել ձեռք բերած գիտելիքը: Հաջորդ ծրագիրը, որն իրականացնում է նույն ասոցիացիան, նվիրված է պտղի զարգացման բարդությունների ախտորոշման եւ կառավարման բարելավմանը:

 

 

Վերոնշյալ միջոցառումների նպատակն է աջակցել պիլոտային ծրագրերի՝ փորձարկելու «Շարունակական խնամք» բաղադրիչի մոտեցումները և դրանց իրատեսությունը:

Շարունակական խնամքի բարելավման միջոցառումների դրամաշնորհներ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի համար