Ապացուցողական բժշկության հմտությունների ամրապնդում

29.06.2018

Նեոնատալ բժշկության  հայկական ասոցիացիան սկսել է «Ապացուցողական բժշկության հմտությունների ամրապնդում» թեմայով գործնական դասընթացների շարք մարզային նեոնատոլոգների եւ նեոնատալ բուժքույրերի համար: Երկօրյա դասընթացում ներկայացվող թեմաներն են՝

  • Բաժանմունքում համատեղ համայց, հիվանդների քննարկում, նեոնատալ բաժանմունքներում առկա հիվանդների քննարկում, նախապես ընտրված հիվանդությունների պատմության քննարկում, ՆԲՀԱ մասնագետի վերահսկողությամբ բուժօգնության տրամադրում, սարքավորումների օգտագործման քննարկում
  • Քթային բարձր հոսքի բեղիկների կիրառմամբ շնչառական օժանդուկություն., ցուցումներ, հակացուցումներ, բարդություններ
  • Շնչառական խանգարումներ ունեցող երեխաների վարման իրավիճակային խնդիրներ
  • Բժշկական թափոնների  վարման գործընթաց
  • Բաժանմունքում համատեղ համայց, հիվանդների քննարկում
  • Մասնակիցների կողմից նախապես պատրաստված իրավիճակային խնդիրների քննարկում
  • I-gel օդատար խողովակների օգտագործման պրակտիկ դասընթաց
  • ՆԲՀԱ կողմից մշակված նեոնատալ չափորոշիչների ներկայացում

Առաջին երկու դասընթացները կազմակերպվել են հունիսի 26-27-ին՝ Հրազդան քաղաքում, եւ հունիսի 28-29-ին՝ Աբովյան քաղաքում: Դասընթացները շարունակելի են:

Ապացուցողական բժշկության հմտությունների ամրապնդում