Դասընթացներ մանկաբույժների եւ նեոնատոլոգների համար

15.12.2018

Ս.թ. դեկտեմբերի 7-8-ին եւ 14-15-ին Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան կազմակերպել էր երկօրյա դասընթաց մանկաբույժների եւ նեոնատոլոգների համար՝ «Նորածինների շարունակական խնամք և նորածնային տարիքում առավել հաճախ հանդիպող վիճակներ» թեմայով: Դասընթացների մասնակցեցին բժիշկներ ինչպես Երեւանի, այնպես էլ մարզային բուժհիմնարկներից, մասնավորապես՝ Երեւանի թիվ 12, թիվ 17, Գրիգոր Նարեկացի եւ Սարի-թաղ պոլիկլինիկաներից, ինչպես նաեւ Վեդու ծննդատնից եւ պոլիկլինիկայից, Արմավիրի պոլիկլինիկայից եւ Արմավիրի բ/կ-ից:

 

Նեոնատոլոգ Մարի Դարակչյանը եւ մանկաբույժ Մարինե Առուստամյանը ներկայացրեցին Հասուն եւ անհաս նորածինների խնամքի առանձնահատկությունները, Վիտամին Դ անբավարարվածությամբ պայմանավորված ռախիտ և հիպերվիտամինոզ հիվանդությունները, ինչպես նաեւ խոսեցին նորածնային շրջանում առավել հաճախ հանդիպող մաշկի հիվանդություններ և անցողիկ վիճակների եւ նորածնային և կրծքի հասակի երեխաների մոտ դեղնուկների վարման առանձնահատկությունների մասին:

 

2019թ. հունվարին նման դասընթացներ կկազմակերպվեն հանրապետության այլ բուժհիմնարկների մասնագետների համար:

Դասընթացներ մանկաբույժների եւ նեոնատոլոգների համար