Ապացուցողական բժշկության հմտությունների ձեռքբերում

17.07.2018

Հուլիսի 16-ին և 17-ին Եղեգնաձորի Բժշկական կենտրոնում տեղի ունեցավ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Ապացուցողական բժշկության հմտությունների ձեռքբերում» գործնական դասընթացները, որոնք հաստատվել են ՀՀ ԱՆ և Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից: Դասընթացները կազմակերպված էին Եղեգնաձորի ԲԿ-ի եւ Վայքի ծննդատան նեոնատալ բժիշկների եւ նեոնատալ բուժքույրերի համար:

Ապացուցողական բժշկության հմտությունների ձեռքբերում